Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Ես պիտի վերցնեմ Իմ «Բարեհաճություն» գավազանը ու կոտրեմ այն, որպեսզի խզեմ այն ուխտը, որը Ես կնքել եմ բոլոր ազգերի հետ»։ (Սինոդական թարգ․) [10]
Ի նշան սրա` Նա կոտրում է «Բարեհաճություն» կամ «Շնորհ» կոչվող գավազանը. այդ նույն օրը խզվում է նաև բոլոր ազգերի հետ Նրա կնքած ուխտը (տե՛ս 11−րդ համար): Այս ուխտը Հովվի կողմից պահպանվող հոտի համար բարերար նշանակության ուխտ էր, քանի որ զգալի չափով զսպում էր այն չարիքը, որ հեթանոս ազգերը կարող էին պատճառել ընտրյալ ժողովրդին (Keil С.F. Op. cit. S. 622):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես պիտի վերցնեմ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, պիտի նետեմ ցած՝ խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ:
(Արարատ թարգ․) Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։
(Գրաբար) Եւ առից զգաւազանն իմ զգեղեցիկ, եւ ընկեցի զնա՝ ցրել զուխտ իմ զոր եդի առ ամենայն ժողովուրդս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: