Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Այնուհետև բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, պիտի գան տարեցտարի՝ երկրպագելու Թագավորին՝ Զորությունների Տիրոջը, և կատարելու Տաղավարահարաց տոնը»։ (Սինոդական թարգ․) [16]
Բայց ինչպես Հովվին անհնազանդ ոչխարների ոչնչացումից հետո Իսրայելում պահպանվում է մի մնացորդ, որը հետագայում փորձվում և մաքրվում է՝ իրապես Աստծու ժողովուրդ դառնալու համար, այդպես էլ նկարագրված աղետներից փրկված ու, ակներևաբար, իրենց մտածելակերպը փոխած հեթանոսները բոլոր ազգերից կդառնան Ճշմարիտ Աստծու երկրպագուները, Ում կխոստովանեն որպես Թագավոր և Տեր: Տիրոջը երկրպագելու և Տաղավարահարաց տոնը կատարելու համար նրանք ամեն տարի Երուսաղեմ կգան: Այս տոնն առանձնահատուկ նշանակություն ուներ Իսրայելի համար և տոնվում էր որպես երախտապարտ հիշատակություն այն բանի, թե ինչպես էր անապատում թափառումների ժամանակ Տերը հրաշալիորեն կերակրում ու պաշտպանում Իր ժողովրդին, ապա առաջնորդում նրանց ամեն տեսակ բարիքներով լի երկիր: Այս տոնն ուներ նաև բերքահավաքի ավարտին Աստծուն մատուցվող ամենամյա երախտագիտության նշանակություն, ինչը լիովին համահունչ է այս հատվածի խոսքի համատեքստին:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Բոլոր նրանք, ովքեր մնացած կը լինեն Երուսաղէմի դէմ պատերազմած ազգերից, ամէն տարի պիտի գան երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու:
(Արարատ թարգ․) Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։
(Գրաբար) Եւ եղիցին որ միանգամ մնասցեն յամենայն ազգաց եկելոցն ի վերայ Երուսաղէմի, ելանիցեն ամ յամէ երկիր պագանել թագաւորին Տեառն Աստուծոյ ամենակալի, եւ առնել զտաւն տաղաւարահարացն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: