Ա․ Լոպուխին
14-15․ Նրանց վրա հայտնվելու է Տերը, և փայլակի նման դուրս է թռչելու Նրա նետը, Տեր Աստվածը փող է հնչեցնելու, և ընթանալու են կեսօրի փոթորիկների մեջ: [14] Զորությունների Տերը պետք է պաշտպանի նրանց, նրանք սղոցելու և ոչնչացնելու են պարսատիկավոր քարերը, ու խմելու են և աղմուկ են բարձրացնելու, լցվելու են իբրև զոհաբերության գավաթներ, իբրև զոհասեղանի անկյուններ: (Սինոդական թարգ․)
Տերը աջակցում է Իր ընտրյալներին` նրանց թշնամիներին փայլականման նետերով հարվածելով, պատերազմական փողեր հնչեցնելով, հարավից եկող և իրենց զորությամբ սարսափելի փոթորիկների մեջ արշավելով: Տերը պաշտպանում է նրանց, և, հետևաբար, իրենց թշնամիների նկատմամբ նրանց հաղթանակը կասկածից վեր է: Նրանք ոչնչացնելու են թշնամիներին, իսկ թշնամիների մահաբեր զենքերն անվնաս են լինելու այն անձանց համար, որոնց օգնում է Տերը. Սիոնի որդիներն անվնաս կերպով քայլելու են պարսատիկավոր քարերով լեցուն մարտի դաշտում (հաջորդիվ Սիոնի որդիների թանկարժեք քարերի նմանեցվելու հանգամանքի համաձայն, այստեղ պարսատիկավոր քարերի ներքո կարել է հասկանալ հեթանոսներին, որոնք, համեմատաբար, Տիրոջ աչքում աննշան արժեք ունեին): Հակառակորդների արյունն այնպիսի առատությամբ է հեղվում (հմմ. Սաղմ. 57:11, 67:24), որ հաղթանակած մարտիկները թշնամիների ծայրահեղ արհավիրքի մտահայեցողությունից, մեծ հաղթանակից և ուրախությունից հարբածության և մոլեգնության մեջ են ընկնում: Հեթանոսների նկատմամբ Տիրոջ ժողովրդի տարած հաղթանակի տոնախմբությունը նկարագրելու ժամանակ սրբազան հեղինակը ձգտում է հնարավորինս պարզ արտահայտել հիմնական միտքը` հաղթանակի անխուսափելիությունն ու հաղթողների ուրախության լիակատարությունը, և, միևնույն ժամանակ, առանձին գծեր է փոխառում բոլորին հայտնի իրականությունից՝ մի կողմ թողնելով այն հարցը, թե բարոյական տեսակետից որքանով է խրախուսելի, օրինակ, թշնամիների նկատմամբ արյունոտ դատաստանին հաջորդող մոլեգին տոնախմբությունը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ: Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ:
(Արարատ թարգ․) Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։
(Գրաբար) Եւ Տէր եղիցի վերակացու նոցա, եւ ելցէ իբրեւ զփայլակն նետ նորա. եւ Տէր Տէր ամենակալ փող հարցէ, եւ գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: