Ա․ Լոպուխին
«Քանզի աղեղի պես Ես դեպի Ինձ եմ ձգելու Հուդան և աղեղը լարելու եմ Եփրեմով, և քո որդիներին, Սիոʹն, հանելու եմ Հունաստանի որդիների դեմ, ու քեզ դարձնելու եմ որպես մարտիկի սուսեր»: (Սինոդական թարգ․) [13]
Հեթանոս ճնշողների և նրանց կողմից ճնշված հրեա բանտարկյալների միջև դերերը փոխվելու են: Հուդան ու Եփրեմը Տիրոջ ձեռքերում դառնալու են պատերազմական զենքեր` լինելու են հեթանոսների դեմ ուղղված նետ ու աղեղ։ Իսկ Տիրոջ ձեռքում նույնիսկ թույլ զենքն է անպարտելի: Սիոնի զավակները Հունաստանի որդիների դեմ են ելնելու և նրանց դեմ հաղթական պայքար են մղելու: Այսպիսով՝ 13−րդ և դրան հաջորդող համարներում մատնանշվում է աստվածամարտ թագավորությունների դեմ Աստծո ձեռքի գործիք հանդիսացող ընտրյալ ժողովրդի անխուսափելի պայքարի մասին։ [Այս պայքարն] այն բանի համար է, որպեսզի հնարավոր լինի իրականություն դարձնել համընդհանուր խաղաղության թագավորության հիմնումը, որի մասին կանխագուշակվում է 10−րդ համարում:
Զաքարիայի 9:13−րդ համարի մարգարեությունը կարելի է առնչել Ասորիքի հույն թագավորների (Սելևկյանների) դեմ Մակաբայեցիների մղած կռիվներին (դրանք հաճախ են հաղթական եղել): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այստեղ մեկ այլ տեսակի հաղթանակ է նշմարում. «Սիոնի ո՞ր որդիներ են դուրս եկել հելլենիզմի զավակների դեմ, եթե ոչ աստվածային աշակերտները, որոնք հետագայում դարձել են եկեղեցիների առաջնորդներ… Նրանք կռվում են հելլենիզմի որդիների և մաքառում մոլորյալների դեմ» (էջ 129): Վերոնշյալի նման ընկալման հանդիպում ենք նաև Երանելի Թեոդորոսի մոտ:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»:
(Արարատ թարգ․) Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։
(Գրաբար) Զի լարեցից զքեզ ինձ Յուդայ իբրեւ զաղեղն. լցի եւ զԵփրեմ. եւ զարթուցից զորդիս քո, Սիոն, ի վերայ որդւոցն յունաց. եւ շաւշափեցից զքեզ իբրեւ զսուսեր պողովատիկ պատերազմողի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: