Ա․ Լոպուխին
Այդ ժամանակ ասացին նրան. «Ասա մեզ, թե ո՞ւմ պատճառով այս աղետը հասավ մեզ վրա, ո՞րն է քո զբաղմունքը և որտեղի՞ց ես դու գալիս, ո՞ւր է քո երկիրը և դու ո՞ր ազգից ես»: (Սինոդական թարգ․)[8]
8−րդ համարն իր մեջ բովանդակում է մի շարք հարցադրումներ, որոնք նավաստիները ուղղում են Հովնանին այն բանից հետո, երբ վիճակը նրան է որպես աղետի մեղավոր մատնանշում: Այս հարցերը, հավանաբար, հնչում են տարբեր կողմերից և տրվում են վրդովված մարդկանց կողմից, ուստի դրանցում խիստ հաջորդականություն չկա: Առաջին հարցադրումը` «ո՞ւմ պատճառով է այս աղետը», որոշ ձեռագրերում բացակայում է (Ձեռագիր 115), իսկ որոշներում էլ (384) այն լուսանցքում է։ Դա պետք է հասկանալ ոչ թե որպես երրորդ անձի մասին Հովնանին ուղղված հարց, այլ որպես նրան վերաբերվող հարցադրում. «ասա՛, թե ո՞վ ես դու»: Հաջորդ հարցերը վերաբերում են Հովնան մարգարեի ծագմանը, նրա զբաղմունքին և մոտակա մտադրություններին (վերջին պարագան ակնառու է դառնում սլավոներենում ավելացված «ո՞ւր ես գնում» հարցից): Այս ամենի մեջ նավաստիները փորձում են Հովնանին անարգող և նետված վիճակի նրան ընկնելը բացատրող մի բան գտնել:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»:
(Արարատ թարգ․) Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։
(Գրաբար) Եւ ասեն ցնա. Պատմեա մեզ վասն է՞ր են չարիքս այս մեզ, զի՞նչ արուեստ է քո. ուստի՞ գաս կամ յո՞ երթաս, յորմէ՞ աշխարհէ ես՝ կամ յորմէ՞ ժողովրդենէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: