Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Այնժամ ասացին նրան. «Ասա՛ մեզ՝ ո՞ւմ պատճառով հասավ մեզ այս չարիքը։ Ո՞րն է քո գործը, և որտեղի՞ց ես դու գալիս, ո՞րն է քո երկիրը, և դու ո՞ր ազգից ես»»: (Սինոդական թարգ․)[8]
Այս համարն իր մեջ բովանդակում է մի շարք հարցադրումներ, որոնք նավաստիները դիմեցին Հովնանին այն բանից հետո, երբ վիճակահանությունը նրան ցույց տվեց որպես աղետի մեղավոր: Այս հարցերը, հավանաբար, հնչում էին տարբեր կողմերից և տրվում վրդովված մարդկանց կողմից, ուստի դրանցում խիստ հաջորդականություն չկա: Առաջին հարցադրումը` «ո՞ւմ պատճառով հասավ մեզ այս չարիքը», որոշ ձեռագրերում բացակայում է (Ձեռագիր 115), իսկ որոշներում էլ (384) այն դրված է լուսանցքում։ Դա պետք է հասկանալ ոչ թե որպես հարց Հովնանին ինչ-որ երրորդ անձի մասին, այլ ուղղված հենց նրան՝ «ասա՛, ո՞վ ես դու»: Հաջորդ հարցերը վերաբերում են Հովնան մարգարեի ծագմանը, նրա զբաղմունքին և առաջնահերթ մտադրություններին (վերջին պարագան ակնառու է դառնում սլավոներենում ավելացված «ո՞ւր ես գնում» հարցից): Այս ամենի մեջ նավաստիները փորձում են Հովնանին անարգող մի բան գտնել, որը կպարզաբաներ նրանց, թե ինչու վիճակը հենց նրան ընկավ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»:
(Արարատ թարգ․) Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։
(Գրաբար) Եւ ասեն ցնա. Պատմեա մեզ վասն է՞ր են չարիքս այս մեզ, զի՞նչ արուեստ է քո. ուստի՞ գաս կամ յո՞ երթաս, յորմէ՞ աշխարհէ ես՝ կամ յորմէ՞ ժողովրդենէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: