Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Նաև ասում եք. «Այս ի՜նչ տաժանք է”, և արհամարհում եք այն,- ասում է Զորությունների Տերը,– և բերում եք գողացվածը, կաղը և հիվանդը, և այդպիսինն եք բերում որպես հացի ընծա։ Մի՞թե կարող եմ ձեր ձեռքից բարեհաճությամբ ընդունել այդ,- ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․) [13]
   
   Ռուսերեն թարգմանությունն այստեղ ճշգրիտ կերպով փոխանցում է մասորեթական տեքստի իմաստը. քահանաներն ասում են, որ իրենց համար դժվար է ընտրել, թե որ կենդանին է պիտանի զոհաբերության համար, որը՝ ոչ (այս ի՜նչ տաժանք է)։ Սակայն Յոթանասնիցի տեքստը ավելի ճշգրիտ միտք է բովանդակում․ «և դա չարչարանքից է»։

   Ըստ այս տեքստի՝ այստեղ ներկայացված է մի արդարացում, որը հորինել էին քահանաները, երբ մարգարեն հանդիմանում էր նրանց Աստծուն կույր ու կաղ կենդանիներ զոհաբերելու համար։ Նրանք ասում էին, որ դա թույլ են տվել միայն այն ծանր հանգամանքների բերումով, որոնց մեջ գտնվում էին զոհաբերողները։ Տիխոմիրովը, ճիշտ ընդունելով սլավոներեն ընթերցումը (ըստ Յոթանասնիցի), ամբողջ համարը թարգմանում է այսպես. «Եվ դուք ասում եք՝ դա ծանր հանգամանքների պատճառով է կատարվում»։ Եվ դուք արհամարհում եք Ինձ,− ասում է Զորությունների Տերը, - բերում եք հափշտակվածը, կաղը, հիվանդը և զոհ եք մատուցում։ Մի՞թե ձեր ձեռքից Ես կընդունեմ այն,− ասում է Տերը»։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ասում էիք, թէ՝«Դատաժանքով է բերուած». ես այն քամուն կը տամ, - ասում է ամենակալ Տէրը: Եւ եթէ գողացուած, կաղ ու նիհար անասուն զոհ մատուցէք ինձ, կ՚ընդունե՞մ դրանք ձեր ձեռքից, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Եվ ասում եք. Սա ի՜նչ տաժանք է, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- և գազաններից խլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ ասէիք՝ թէ այն յաշխատութենէ է։ Եւ փչեցից զայն արտաքս՝ ասէ Տէր ամենակալ։ Եւ եթէ մատուցանիցէք ինձ յափշտակեալն եւ զկաղն եւ զվտիտս պատարագ, եթէ ընկալա՞յց զնոսա ի ձեռաց ձերոց, ասէ Տէր ամենակալ։