Ա. Պ. Լոպուխին (†1904)
10-11․ Նրանք պիտի գնան Տիրոջ հետևից. ինչպես առյուծ՝ Նա պիտի ձայն տա, պիտի ձայն տա, և որդիներն արևմուտքից պիտի Նրա մոտ շտապեն, [10] կշտապեն Եգիպտոսից, ինչպես թռչունները, և Ասորեստանից, ինչպես աղավնիները, և Ես նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում, - ասում է Տերը։ (Սինոդական թարգ․)
Սա ավետիս է Իսրայելին ապագա վերականգնման մասին։ Աստծու ձայնով ցրված Իսրայելը ժամանակին հավաքվելու է բոլոր երկրներից, որոնցում նա ցրվելու է, և պիտի բնակվի հայրենի երկրում, որտեղ հավատարմորեն ծառայելու է Տիրոջը (Նրանք կգնան Տիրոջ հետևից)։ «Արևմուտք», «Եգիպտոս» և «Ասորեստան» եզրույթներն օգտագործվում են հորիզոնի տարբեր կողմերում գտնվող այն երկրները ցույց տալու իմաստով, որոնցից վերադառնալու են ցրվածները։
«Թռչունների» և «աղավնիների» պատկերները, որոնցով մատնանշվում է այն արագությունը, որով ժողովուրդը հավաքվելու է Տիրոջ կանչով, Աստվածաշնչում սովորական արտահայտչամիջոցներ են (Ես․ 60։8, Սաղմ․ 54։7, Ովս․ 7։11, 12)։ Սլավոնական տեքստում «նրանք պիտի գնան» բառերի փոխարեն ընթերցվում է առաջին դեմքով՝ «մենք կգնանք»։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տիրոջ յետեւից կը գնան: Նա առիւծի պէս կը մռնչայ. քանի որ նա կը մռնչայ եւ ջրերի որդիներին կ՚ապշեցնի:
(Արարատ թարգ․) Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։
(Գրաբար) այլ զկնի Տեառն գնացից. իբրև առեւծ մռնչեսցէ. զի ինքն մռնչեսցէ, և յիմարեցուսցէ զորդիս ջուրց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: