Ովսեեի մարգարեության մեկնություն 11:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ես Ինքս սովորեցրի Եփրեմին քայլել, նրան Իմ ձեռքերի վրա էի տանում, իսկ նրանք չգիտակցեցին, որ Ես էի, որ բժշկում էի իրենց։ (Սինոդական թարգ․)[3]
   
    Մարգարեն ցույց է տալիս Իսրայելի հանդեպ Տիրոջ սիրո դրսևորումը նրա պատմության ամենասկզբում․ հավանաբար նկատի է առնվում այն փաստը (Ելք․ 15։2627), երբ Մերայի ջրերը քաղցրացան Աստծու զորությամբ ։ Այդ կերպ Տեր Աստված Իր ժողովրդի համար հանդես եկավ որպես բժիշկ։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ես խափանեցի Եփրեմի ընթացքը եւ նրան վերցրի իմ բազուկների վրայ.
(Արարատ թարգ․) Բայց ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի. նրանց վերցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։
(Գրաբար) Եւ ես խափանեցի զԵփրեմ, և ընկալայ զնա ի վերայ բազկաց իմոց.