Գիրք` 14. Բ Մնացորդաց

Ներածութիւն

   
   «Մնացորդաց»-ի երկրորդ գիրքը բաժանւում է երկու մասի․ Դաւթի որդի Սողոմոնի թագաւորութիւնը (1-9 գլուխներ) եւ նրա յաջորդների իշխանութիւնը Յուդայի երկրի թագաւորութեան վրայ՝ մինչեւ Երուսաղէմի գրաւումը Նաբուքոդոնոսորի կողմից եւ հրեայ ժողովրդի գերութիւնը Բաբելոնում (գլուխ 10-36)։
   Այս գրքի վերջին երկու համարները մի տեսակ կապ են հաստատում Եզրասի եւ Նէեմիի գրքերի հետ ու այդպիսով հրաւիրում են մեզ՝ շարունակելու Իսրայէլի ժողովրդի պատմութեան ընթերցումը։ Դրանցում յիշատակւում է Կիւրոս կայսեր կողմից հրապարակուած հրովարտակը, որով թոյլ տրուեց հրեաներին գնալ եւ վերակառուցել Երուսաղեմի տաճարը։ Այդ նոյն հրովարտակը ամբողջութեամբ մէջ է բերուած Եզրասի գրքի սկզբում։