Գիրք` 11. Թագավորություններ Գ

Ներածութիւն

   
   Սկզբնապէս «Թագաւորութիւններ»-ի այս երկու գրքերը նոյնպէս կազմում էին մեկ աշխատութիւն, որը ժամանակագրականօրէն շարունակութիւնն է հանդիսանում Սամուէլի գրքերի։ Ներկայումս բաժանուած ձեւի տակ, «Թագաւորութիւններ»-ի երրորդ գրքում պատմւում է Դաւթի որդի Սողոմոնի եւ նրա առաջին յաջորդների իշխանութեան ժամանակաշրջանի անցքերը։
   Երբ Դաւիթն այնքան էր ծերացել, որ այլեւս ի վիճակի չէր արդիւնաւէտ կերպով ղեկավարելու թագաւորական իշխանութիւնը, նրա որդիներից երկուսը դաւեր էին նիւթում նրա յաջորդը դառնալու նպատակով։ Ի վերջոյ Սողոմոնն է դառնում թագաւոր։ Նրա իշխանութեան շրջանը նշանաւորւում է մասնաւորապէս տաճարի եւ թագաւորական պալատի կառուցումով։ Դժբախտաբար Սողոմոնն իր կեանքն աւարտում է անհաւատարմութեամբ եւ կռապաշտութեամբ։ Այն ժամանակ Աստուած թոյլ է տալիս, որ թագաւորութիւնը կազմալուծուի եւ քայքայուի։ Հիւսիսի ցեղերը հրաժարւում են ենթարկուել Սողոմոնի որդու իշխանութեանը եւ իրանց համար ընտրում են մի ուրիշ թագաւոր։ Դրանից յետոյ, շուրջ երկու դար, ամբողջ երկրում իշխում են երկու թագաւորութիւններ կողք-կողքի՝ Յուդայի եւ Իսրայէլի թագաւորութիւնները, որոնք մերթ դաշնակցում են միմեանց, մերթ թշնամանում։
   Գրքում ընդգծուած է այն միտքը, թէ որքան անհրաժեշտ է, որ թագաւորը հաւատարիմ լինի Աստծուն։ Այդպիսի հաւատարմութիւան աղբիւր է հանդիսանում ազգի բարգաւաճումը, մինչդեռ կռապաշտութիւնն ու անհնազանդութիւնը Աստծուն՝ անխուսափէլիօրեն առաջնորդում են աղէտի։ Գրքում հանդէս են գալիս բազմաթիւ մարգարէներ տարբեր ժամանակներում՝ յիշեցնելու համար թագաւորներին Աստծու պահանջները։ Նրանցից գլխաւորը եղել է Եղիա մարգարէն։