Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։10

Ա. Լոպուխին

10-11. «Հոր մերկությունը բացում են քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարում են քեզանում»։ [10] «Մեկը պղծություն է գործում իր մերձավորի կնոջ հետ, մյուսը պղծում է իր հարսին, մեկ ուրիշը բռնաբարում է իր քրոջը՝ իր հոր դստերը»։ (Սինոդական թարգ․) (Սինոդական թարգ․)
   
   Սեռական զազրագործությունների թվարկումը սկսվում է վերից դեպի վար ընթացքով, և ապա դարձյալ՝ դեպի վեր:

   «Հոր մերկությունը բացում են» - ինչպես ցույց են տալիս Ղևտ․ 22-րդ գլուխը և Բ Օրին․ 27:20-րդ համարը, այստեղ նկատի է առնվում կենակցությունը կնոջ կամ հոր հարճի հետ, ինչը հնում հատուկ էր շատ արաբների (Smith D. Alt, Test. 350ю Kinship and Marriage 89, և այլն)։

   «Մեկը» - սլավոներենում ավելի խստացված ձևով է՝ «բոլորը»․ եբրայեցերեն «իշ» բառն այստեղ թարգմանել են «τις»։

   «Պղծում է իր հարսին» - Տակիտոսը հրեաների մասին ասում է․ «Սարսափելի ցանկասեր ժողովուրդ է. նրանք հեռու են մնում օտարների հետ կենակցելուց, բայց իրենք իրենց մեջ որևէ արգելք չունեն»։

   «Իր քրոջը՝ իր հոր դստերը» - այսինքն՝ ոչ հարազատ քրոջը։ Կամ էլ այս նախադասության մեջ երկրորդ հատվածի կիրառությունը նպատակ ունի սաստկացնել արտահայտվող գաղափարը։ Մեղքերի թվարկման վերջը շատ քիչ է զիջում սկզբին:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 22:6
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Իրենց հօր ամօթն էին մէջտեղ հանում քո մէջ եւ պղծութեամբ դաշտանաւոր կնոջ էին բռնաբարում քո մէջ:
(Արարատ թարգ․) Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։
(Գրաբար) Զամօթ հօր յայտնէին ‘ի քեզ, և պղծութեամբ զդաշտանն լլկէին ‘ի քեզ։