Ա. Լոպուխին
«Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես պիտի բացեմ ձեր գերեզմանները և ձեզ, Ի՛մ ժողովուրդ, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ պիտի տանեմ Իսրայելի երկիրը»»։[12] (Սինոդական թարգ․)
«Դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից» - նույնն է թե՝ գերությունից՝ Իսրայելի այդ համազգային մահվանից։ Մարգարեն ազատորեն մի կողմ է թողնում չթաղված ոսկորների մասին այն առաջին պատկերը (խոսելով գերեզմանների մասին):
«Ի՛մ ժողովուրդ» - սա անհրաժեշտ և մխիթարական անվանադրում է, որը լիովին հակառակն է բարկության դրսևորում եղող այս արտահայտության՝ «քո (մարգարեի) ժողովուրդը» (Եզեկ․ 13:17-րդ, 33:2-րդ համարներ և այլ տեղիներ), էլ ուր մնաց թե՝ այն համեմատելի լիներ «ապստամբների տուն» (Եզեկ․ 2։5-րդ համար և այլ տեղիներ) արտահայտության հետ, որն էլ ավելի մեծ զայրույթի «հետևանք» էր։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը:
(Արարատ թարգ․) Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։
(Գրաբար) Վասն այդորիկ մարգարեա՛՝ և ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես բացի՛ց զգերեզմանս ձեր, և հանի՛ց զձեզ ‘ի գերեզմանաց ձերոց ժողովուրդ իմ. և տարայց զձեզ յերկիրն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: