Ա. Լոպուխին
«Սրանից սրբարանի համար պետք է լինի մի քառանկյուն` հինգ հարյուր եղեգ (կանգուն) շրջանագծով, և նրա շուրջը հրապարակ (ազատ տարածք)՝ հիսուն կանգուն»: [2] (Սինոդական թարգ․)
Տիրոջ հողակտորի ամենասրբազան հատվածն այն վայրն է, որը զբաղեցնում է հենց տաճարը` իր երկու գավիթներով («սրբարան» - «կիդեշ») և ունի (նաև ըստ Եզեկ. 42:16-20-րդ համարների) 500 միավոր չափումով (որը նշված չէ ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ) մի քառակուսի տարածք: Հաշվի առնելով այս վայրի մեծագույն սրբությունը՝ նրա շուրջը պետք է լինի ազատ, չմշակված «հրապարակ» (սլավոներենում` «տարածություն» - «migrash»)` համեմատաբար նեղ շերտով (50 միավոր) շրջափակելով տաճարային հրապարակը և այն առանձնացնելով [նույնիսկ] քահանայական կացարաններից:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Դրանից սրբարանինն է լինելու հինգ հարիւրական ձողաչափ՝ չորս կողմերից, բաց տարածութիւնների շուրջն էլ՝ յիսունական կանգուն:
(Արարատ թարգ․) Սրանից սրբարանի համար պետք է լինի հինգ հարյուր կանգուն երկարությամբ, հինգ հարյուր լայնքով՝ քառակուսի, և նրա շուրջը՝ հիսուն կանգուն ազատ տարածք։
(Գրաբար) Եւ եղիցի յայնմանէ ‘ի սրբութիւն. հինգ հարեւր առ հինգ հարեւր չորեքկուսի շուրջանակի. և յիսուն կանգուն բացատացն շուրջանակի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: