Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։16

Ա. Լոպուխին

«Նա չափման եղեգով չափեց արևելյան կողմը և չափման եղեգով չափեց ընդամենը հինգ հարյուր եղեգ»։ [16] (Սինոդական թարգ․)
   
    Սրբազան «քառակուսու» յուրաքանչյուր կողմը («ruach», ասել է թե՝ «ոգի», «շունչ», «քամու ուղղություն», տե՛ս Եզեկ․ 1:12-րդ համարի բացատրությունը), մասորեթական տեքստի համաձայն, հավասար էր 500 եղեգի, այսինքն՝ 6 x 500 = 3000 կանգուն, իսկ ահա Յոթանասնից թարգմանության համաձայն (17-րդ և հաջորդող համարներում)՝ 500 կանգունի։ Թե՛ տաճարի լայնության և թե՛ երկարության համար 500 կանգուն սահմանաչափը տրվում է, միասին վերցրած, նախորդ բոլոր չափումների համար։ Լայնությունը՝ 50 x 4 կանգուն 4 դարպասների երկարությունը (Եզեկ․ 40:21, 25, 29, 36) + 100 x 2 կանգուն տարածություն արտաքին և ներքին դարպասների միջև (Եզեկ․ 40:23, 27) + 100 կանգուն ներքին գավթի լայնությունը (Եզեկ․ 40:47

    Երկարությունը՝ 50 x 2 կանգուն դարպասների երկարությունը (Եզեկ․ 40:15, 33) + 100 կանգուն երկու դարպասների միջև հեռավորությունը (Եզեկ․ 40:19) + 100 կանգուն ներքին գավթի (Եզեկ․ 40:47) + 100 կանգուն տաճարի (Եզեկ․ 41:13) + 100 կանգուն տարածություն էլ՝ տաճարի հետնամասում (Եզեկ․ 41:13): Սա կասկածի տակ է դնում մասորեթական տարընթերցումը և, հետևաբար, առավել մեծ վստահություն է ներշնչում Յոթանասնից թարգմանության վերաբերյալ․․․
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եկաւ կանգ առաւ հարաւային դռան մօտ, որ արեւելք էր նայում, չափեց հինգ հարիւր ձողաչափ:
(Արարատ թարգ․) Նա չափի եղեգով չափեց արևելյան կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։
(Գրաբար) Եւ եկն եկաց առ հարաւային դրանն որ հայէր ընդ արևելս, և չափեաց հինգ հարեւր չափով ձողոյն։ Եւ դարձաւ 'ի կողմ հիւսւսոյ․