Հովհաննես Ծործորեցի
ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
Որովհետև Մարդու Որդին շաբաթվա տերն է»:
Նախ, ըստ Մարկոսի, [Տերը] բոլոր մարդկանց վերաբերյալ է ասում. «Շաբաթը մարդու համար եղավ և ոչ թե մարդը՝ շաբաթի» (Մարկ. 2։27), ուստի օրենքի խախտում չէ սեփական անձի համար ստեղծվածը սեփական կարիքի համաձայն փոփոխելը: Եվ երկրորդ՝ [Տերն] Իրե՛ն անվանեց «Մարդու որդի»՝ ըստ մարգարեի. «Մարդո՛ւ որդի, քեզ իբրև դետ կարգեցի» (Եզեկ. 3։17). ուրեմն, քանի որ Նա ամենքի տերն է, իշխանաբար ինչ կամենում է, կատարում է շաբաթ օրը, որովհետև ինչպես որ դևերն ու հիվանդություններն են Նրան հնազանդվում, այդպես էլ [Նրա հրամանով] օրերն են փոխվում անգործությունից դեպի առաքինության [գործեր], որովհետև, [ասում է], հրամայեցի չա՛ր գործեր չկատարել և ոչ թե բարի:
Բայց եթե մեկը հարցնում է, թե ինչո՛ւ շաբաթ օրը փայտ հավաքողին [Աստված] քարկոծել թույլ տվեց 636, թող իմանա, որ դա Օրենքի սկիզբն էր, որով, մինչև կատարյալ օրենքը [ստանալը], մարդիկ վարժվեցին՝ երեխայի պես դաստիարակի միջոցով կրթվելով: Իսկ երբ եկավ ժամանակի լրումը, [Տերը] մանկական [դաստիարակությունը] խափանեց և հրամայեց երկնային հանգստյան մասին խոկալ, որպեսզի ամենքս փութանք մտնել այնտեղ, ինչպես որ Ինքը շաբաթ օրը, իջնելով հանգստյան գերեզմանը, [այնտեղից] հանեց հոգիները: Եվ արդարների՝ սուրբ մարտիրոսների հանգստյան հիշատակն էլ այժմ Եկեղեցին տոնում է շաբաթ օրը, և նրանց փառքի տերը [Հիսուսն] է: [Կարելի է բացատրել] նաև այլ կերպ. փայտ հավաքելը մեղք է խորհրդանշում՝ ըստ առաքյալի 637, և [Աստված] շաբաթն այն պատճառով սահմանեց, որ մեղք չգործեն, իսկ «ով մեղանչում է, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18։4, 20): Որովհետև Օրենքը հոգևոր է, և այնտեղ գրվածը պետք է հոգևոր իմաստով հասկանալ:
Մաղաքիա արք. Օրմանյան
ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: