Հովհաննես Ծործորեցի
Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ:
Իսկ եթե Աստծո Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեզ:
Ղուկասն ասում է՝ «Աստծո մատով [եմ հանում]» (Ղուկ. 11։20)՝ ցույց տալով, որ նախ՝ նույն էությունից է Հոգին, և ապա՝ մեծ զորության կարիք կա դևեր հանելու համար և ոչ թե մի փոքր շնորհի: Իսկ «արքայություն» է [Տերը] կոչում Իր առաջին գալուստը, որը վերացրեց մահվան թագավորությունը: Սա նշանակում է՝ դուք պիտի ցնծայիք, որ մարգարեների կանխատեսած մեծամեծ [իրողությունները], ինչպես՝ «Հոգիս Նրա վրա կդնեմ» (Ես. 42։1) և այլն, եկել հասել են, իսկ դուք հակառակն եք անում. ոչ միայն չեք ընդունում եկած բարիքները, այլև չարախոսում եք ու բծեր կարկատում՝ դժկամակ լինելով ձեր փրկությանը, որովհետև Աստծո Որդին եկել հասել է, ինչպես ասում է. «Աստծո արքայությունը հասել է ձեզ»:
Կամ էլ [Տերն] «արքայություն» է կոչում Աստծո դատաստանական իշխանությունը, որովհետև եթե Հոգով եմ հանում [դևերին], [ասում է Տերը], ապա Աստծո անխուսափելի բարկությանն եք մատնվել, քանի որ [Սուրբ] Հոգու գործերը վերագրում եք թշնամուն, որի հոգուն եք հույժ ընտելացել [սուտ] մարգարեների միջոցով: Ուստի Հոր բովանդակ թագավորությունն ինքն իսկ վրեժխնդիր է դրան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: