Հովհաննես Ծործորեցի
20-21. Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է:
Ապառաժին սերմանվածը նա է, ով երբ լսում է խոսքը, իսկույն խնդությամբ ընդունում է այն, բայց քանի որ իր մեջ արմատներ չունի և ժամանակավոր է, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ արագորեն գայթակղվում է:
[Այսպիսի մարդը, Տիրոջ] հրաշքներից ազդվելով կամ խոստացված [բարիքներին] տենչալով, խնդությամբ մտավ ուռկանի մեջ և խոսքն ընդունեց, բայց հետո խոսքին արժանի գործ չկատարեց, այլ միառժամանակ փայլեց շնորհով, իսկ երբ հալածանք եղավ, որպեսզի ընտիրները բացահայտվեին և հալածիչները հանդիմանվեին, հետ կանգնելով՝ [ինքն էլ] հանդիմանվեց: Բայց սրա պատճառը ոչ թե փորձության խորշակն էր, այլ, քանի որ արմատներ չուներ, ինչպես ասաց [Տերը], այդ պատճառով էլ նրա սերմերը չորացան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: