Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:
Եւ Աստված էլ վկայեց նրա մասին՝ ասելով. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել դա... այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան»: Եւս մի պատճառ կար, [դա այն էր] որ Սառայի ծննդաբերության ժամանակը մոտ էր. Տերը արգելեց նրան, որ մերձենա Սառային, որպեսզի մայրը, որ Իսահակին ծնի, չկարծի, թե որդին Աբիմելիքից է, և ոչ թե Աբրահամից, քանզի նա այն ժամանակ հղի էր ...
Ա. Լոպուխին
Աստված երազի մեջ ասաց նրան. «Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, կանգնեցրի քեզ, որ չմեղանչես իմ դեմ, և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան: [6] (Սինոդական թարգ․)
Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, կանգնեցրի քեզ… և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան…Այս համարը պարունակում է մի քանի խորը ճշմարտություններ․ նախ՝ այստեղ ի հայտ է գալիս աստվածային ամենատեսությունը, որը ներթափանցում է մեր մտքերի և զգացողությունների խորքը, երկրորդը՝ բացահայտվում է աստվածային արդարադատության այն բարձր հատկությունը, ըստ որի Նա դատում ու գնահատում է մարդկանց արարքները ոչ թե արտաքին փաստերը հաշվի առնելով, այլ՝ ներքին շարժառիթները և մեղադրյալի բարոյական տրամադրվածությունը։ Եվ, ի վերջո, այստեղից էլ առաջ է գալիս Աստծո մասին այն պատկերացումը, ըստ որի Նա ամուսնական միության սրբության ու մաքրության գերագույն պահապանն է։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:
(Արարատ թարգ․) Եվ Աստված երազում ասաց նրան. «Ես էլ գիտեմ, որ ուղիղ սրտով արեցիր: Ես թույլ չտվեցի նաև, որ Իմ դեմ մեղք գործես, որի համար չթողեցի, որ մոտենաս նրան:
(Գրաբար) Եւ ասէ ցնա Աստուած ի տեսլեանն. Ես գիտացի՛ զի սրբութեամբ սրտի արարեր դու զայդ. և խնայեցի ես ի քեզ չմեղանչել քեզ յիս. վասն այնորիկ ո՛չ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: