Ծննդոց գրքի մեկնություն 20:6

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:

    
   Եւ Աստված էլ վկայեց նրա մասին՝ ասելով. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել դա... այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան»: Եւս մի պատճառ կար, [դա այն էր] որ Սառայի ծննդաբերության ժամանակը մոտ էր. Տերը արգելեց նրան, որ մերձենա Սառային, որպեսզի մայրը, որ Իսահակին ծնի, չկարծի, թե որդին Աբիմելիքից է, և ոչ թե Աբրահամից, քանզի նա այն ժամանակ հղի էր ...
   

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Աստված երազի մեջ ասաց նրան. «Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, կանգնեցրի քեզ, որ չմեղանչես իմ դեմ, և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան: [6] (Սինոդական թարգ․)

   

   Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, կանգնեցրի քեզ… և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան…Այս համարը պարունակում է մի քանի խորը ճշմարտություններ․ նախ՝ այստեղ ի հայտ է գալիս աստվածային ամենատեսությունը, որը ներթափանցում է մեր մտքերի և զգացողությունների խորքը, երկրորդը՝ բացահայտվում  է աստվածային արդարադատության այն բարձր հատկությունը, ըստ որի Նա դատում ու գնահատում է մարդկանց արարքները ոչ թե արտաքին փաստերը հաշվի առնելով, այլ՝ ներքին շարժառիթները և մեղադրյալի բարոյական տրամադրվածությունը։ Եվ, ի վերջո, այստեղից էլ առաջ է գալիս Աստծո մասին այն պատկերացումը, ըստ որի Նա ամուսնական միության սրբության ու մաքրության գերագույն պահապանն է։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:
(Արարատ թարգ․) Եվ Աստված երազում ասաց նրան. «Ես էլ գիտեմ, որ ուղիղ սրտով արեցիր: Ես թույլ չտվեցի նաև, որ Իմ դեմ մեղք գործես, որի համար չթողեցի, որ մոտենաս նրան:
(Գրաբար) Եւ ասէ ցնա Աստուած ի տեսլեանն. Ես գիտացի՛ զի սրբութեամբ սրտի արարեր դու զայդ. և խնայեցի ես ի քեզ չմեղանչել քեզ յիս. վասն այնորիկ ո՛չ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա։