Ա. Լոպուխին
11-12. Սյուքեմն ասաց նրա հորն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ: [11] Ինչ էլ ինչքան ուզեք, ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը, որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան տվե՛ք ինձ կնության»: (Սինոդական թարգ․)
Սյուքեմը, Դինայի հետ ամուսնանալու մեծ ցանկություն ունենալով, իր հերթին խոստանում է տալ ամենամեծ գլխագինը (mohar), (հմմ. Ելք. 22:16, 17, Բ Օրենք 22:28, 29, Ա Թագ. 18:25). ընդ որում՝ նմանատիպ նվեր (mattan) տալ առաջինը հարսի հորը (կամ էլ՝ այս դեպքում եղբայրներին), երկրորդը՝ հենց հարսին՝ ըստ Արևելքի հնագույն սովորության:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Սիւքեմն ասաց նրա հօրն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ: Ինչ էլ պահանջէք, կը տանք:
(Արարատ թարգ․) Եվ Սյուքեմն աղջկա հորն ու նրա եղբայրներին ասաց. «Թող ձեր առջև շնորհ գտնեմ, և ինչ որ ինձ ասեք, կտամ:
(Գրաբար) Եւ ասէ Սիւքեմ ցհայր նորա եւ ցեղբարս նորա. Գտից շնորհս առաջի ձեր. եւ զոր ինչ ասիցէք` տացուք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: