Հովհաննես Ծործորեցի
26-27․ Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի.
Այլ ձեզնից ով կամենում է մեծ լինել, թող ձեր սպասավորը լինի: Եվ ձեզնից ով կամենում է առաջին լինել, թող ձեր ծառան լինի:
Աշխարհիկների գոռոզությունից հրաժարվել է տալիս, սակայն մի ուրիշ օրինակով է [պատիվ] ընձեռում: Թե կամենում եք, ասում է, մեծության հասնել, պետք է սպասավորություն անեք և ծառայությամբ ժամանեք գահերիցության, ոչ միայն հատուցման ժամանակ [դիրքերի] փոփոխմամբ, այլև որովհետև ծառայությունն ինքնին մեծություն է: Ոչ միայն ըստ հետևյալի. «Ով Տիրոջով ծառա է, ազատ է» ամեն ինչից (հմմտ. Ա Կոր. 7։22) (ինչպես սրան հակառակ` «Ով մեղք է գործում, մեղքի ծառա է» (Հովհ. 8։34), թեկուզ ազատ լինի, և «այն, ինչ բարձր [է մարդկանց առաջ], պիղծ է Աստծո առաջ» (հմմտ. Ղուկ. 16։15)), այլև քանի որ և մեծն է օգնում տկարին, և նաև տեսնում ենք, որ ծառան է տիրոջն օգնություն մատուցում, ինչը գերագույն մեծության նշան է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:25
Մաղաքիա արք. Օրմանյան
Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: