Ովսեեի մարգարեության մեկնություն 4:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Սակայն թող ոչ ոք չվիճի, ոչ ոք ուրիշին չհանդիմանի, քո ժողովուրդը նման է քահանայի հետ վիճողներին։ (Սինոդական թարգ․) [4]
   
   Այս համարի խորհուրդն ամբողջապես հստակ չէ և տարբեր կերպ է մեկնաբանվում։ Ըստ երևույթին, 4−րդ համարում մարգարեն Իսրայելին արգելում է առարկել վերը նշված դատավճռին։ Քանի որ իսրայելացիները միտված էին արդարացնելու իրենց և պատիժը համարում էին անարդար, ուստի մարգարեն էլ զգուշացնում է նրանց՝ ասելով․ «Թող ոչ ոք  չվիճի»։

   «Եվ քո ժողովուրդը նման է քահանայի հետ վիճողի»։ «Քո ժողովուրդ»−ը տասը ցեղերից կազմված Իսրայելի թագավորության ժողովուրդն է, ով որպես մեկ անձ է ընկալվում։ Ըստ Մովսեսի օրենքի՝ քահանան ժողովրդի վերջնական որոշում կայացնող դատավորն էր։ Օրենքի համաձայն՝ քահանայի դատավճռին չենթարկվողը մահապատժի էր ենթարկվում (Բ Օր․ 17։8−13

   Իսկ Իսրայելը, ընդդիմանալով Աստծու վճիռներին, նմանվում է այն հանդուգն մարդկանց, որոնք բողոքում են քահանայի որոշման դեմ և արժանանում իրենց համար սահմանված պատժին։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) քանի որ չի լինելու մէկը, որ դատի, ոչ էլ մէկը, որ յանդիմանի»:
(Արարատ թարգ․) Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։
(Գրաբար) Զի ո՛չ ոք իցէ որ դատիցէ, և ո՛չ այն որ յանդիմանեսցէ։ Բայց ժողովուրդ իմ իբրև զքահանայն հակառակօղ։