Ա. Պ. Լոպուխին (†1904)
Նրանք իրենց սրտում չեն խորհում, որ Ես հիշում եմ իրենց բոլոր չարագործությունները, այժմ նրանց գործերը շրջապատում են իրենց, դրանք Իմ առջև են։ (Սինոդական թարգ․)[2]
Ժողովուրդը չի գիտակցում իր հանցանքները․ նա այնքան է դրանց մեջ խրվել, որ կարծես շրջապատված է դրանցով։ Սլավոներեն տեքստի՝ «միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում» ընթերցումն առաջացել է Յոթանասնիցի կողմից բնագրի յուրօրինակ ընկալումից։
«Նրանց գործերը շրջապատում են իրենց» խոսքերի փոխարեն սլավոներեն տեքստում «նրանց խիղճը» (հունարեն՝ διαβούλια) տարբերակն է։ Եբրայերեն «maallej » արտահայտությունը Յոթանասնիցն այսպիսի եզրույթով է թարգմանում նաև Ովս 4։9 և 5։4 համարներում։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) նրանք միասին կը մրմնջեն, ինչպէս մրմնջում են մարդիկ իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները յիշեցի. նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, եւ նրանք յայտնուեցին իմ առաջ:
(Արարատ թարգ․) Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։
(Գրաբար) Զի մրմնջեսցեն ի միասին, որպէս մրմնջեն ի միտս իւրեանց. զամենայն չարիս նոցա յիշեցի. արդ՝ պաշարեցին զնոսա խորհուրդք նոցա. յանդիման երեսաց իմոց եղեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: