Երեմիայի մարգարեության մեկնություն 1:10

Ա. Լոպուխին

«Տե՛ս, Ես այսօր քեզ կարգեցի ժողովուրդների և թագավորությունների վրա` արմատախիլ անելու և ոչնչացնելու, կործանելու և ավերելու, կառուցելու և տնկելու համար»։ (Սինոդական թարգ․)[10]
   
   Սոփոնիա մարգարեն Աստծուն պատկերում է որպես աշխարհի Դատավոր, Ով ազգերին և թագավորություններին դատաստանի է կանչում (Սոփ․ 3։8)։ Երեմիան՝ որպես այդ Բարձրագույն Դատավորի հանձնակատար, պետք է նույնպես տապալի և վերստեղծի ազգերին ու թագավորություններին։ Ըստ հին հրեական մարգարեական տեսակետի, Աստուծո խոսքը օբյեկտիվ արժեք է, իրական ուժ, որն իր ազդեցությունն է դրսևորում աշխարհում (Ես. 9։7, Ովս․ 6։5), և ինքը Երեմիան հետագայում ասում է (5։14), որ Տիրոջ խոսքն իր բերանում կրակ է դառնալու, իսկ Իսրայելի տունը ծառ, որն էլ ոչնչացվելու է այդ կրակով։ Երեմիան 23։29 համարում Աստուծո խոսքը համեմատում է մուրճի հետ, որը ժայռեր է ոչնչացնում։ Այս զուգահեռ հատվածները մեզ բացատրում են նաև Երեմիայի կոչումը բնութագրող վերը նշված արտահայտությունների իմաստը։ Ակնհայտ է, որ մարգարեն լինելու է ոչ միայն ազգերի ճակատագրերի կանխահայտնողը, այլև ինքը ներշնչված իր մարգարեական հրահանգներով այս ճակատագրերը ուղղորդելու է որոշակի հունով։
«Ոչնչացնել» արտահայտությունը Յոթանասնիցում իր համապատասխան բառը չունի։
--------------------------------
[10] (Էջմիածին թարգ․) Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»:
(Արարատ թարգ․) Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։
(Գրաբար) ահա կացուցի զքեզ այսաւր ի վերայ ազգաց եւ թագաւորութեան, խլել եւ Կատարեցաւ Մարգարէութիւնն Եսայայ բերել կորուսանել եւ յատակել, եւ շինել եւ տնկել։