Ա․ Լոպուխին
Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քո հետ, որպեսզի ծովը հանդարտվի մեզ համար»: Քանի որ ծովը չէր դադարում ալեկոծվելուց: (Սինոդական թարգ․)[11]
Սովորական պարագաներում նավաստիներն անշուշտ գիտեին, թե ինչ պետք է անել այն մարդու հետ, որն առաջացրել էր աստվածների զայրույթն ու մեծ աղետի պատճառ էր դարձել, սակայն սա առանձնահատուկ դեպք էր: Նրանց առջև կանգնած էր ոչ թե մի մեծ մեղավոր, այլ Տիրոջ ընտրյալը, իհարկե, Աստծո առաջ իր վրա ծանր մեղք վերցրած, սակայն նավաստիները հազիվ թե կարողանային դա հստակ հասկանալ (տե՛ս 14−րդ համարը): Նրանց պատժող Տեր Աստվածը բացարձակապես նման չէր նրանց հեթանոս աստվածներին, ուստի նավաստիները չէին համարձակվում հեթանոս աշխարհում ընդունված միջոցներով նրա գթասրտությունը շարժել: Այդ իսկ պատճառով նրանք դիմում են մարգարեին, որպեսզի նա ինքը իր համար դատաստան տեսնի և ցույց տա Տեր Աստծու ողորմությունը շարժելու ճանապարհը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ):
(Արարատ թարգ․) Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։
(Գրաբար) Եւ ասեն ցնա. Զինչ արասցուք քեզ՝ եւ դադարեսցէ ծովս ի մէնջ. զի ծովն առաւել եւս խռովեալ էր եւ յարուցանէր մրրիկ ի վերայ նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: