Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ Զորությունների Տիրոջ խոսքը եղավ ինձ.» (Սինոդական թարգ․) [4]
Քանի որ քահանաները, որոնց պատգամավորությունը դիմել էր պահքերի վերաբերյալ հարցի լուծումը ստանալու համար, ակնհայտորեն, դժվարանում էին ինքնուրույն պատասխան տալ, ուստի Զաքարիա մարգարեն Աստծու անունից պատասխանում է նրանց: Ժողովուրդը կարիք ուներ ոչ միայն մխիթարության և հավանության. նա այդժամ հակված էր անհոգության մատնվել իր բարոյական վիճակի հանդեպ։ Համառորեն ժողովրդին պետք է հիշեցնել և՛ իր մեղավորության, և՛ իր նկատմամբ հոգևոր զգոնություն պահպանելու անհրաժեշտության մասին: Զաք. 7:3−ում բարձրացված հարցը մարգարեին հարմար առիթ է տալիս ժողովրդին դիմել նախ հանդիմանություններով ու նախազգուշացումներով, ապա՝ խոստումներով և քաջալերանքի խոսքով: Պահեցողության վերաբերյալ հարցի մասին մարգարեի պատասխանը կարելի է բաժանել չորս մասի. մի մասը մյուսից առանձնացնելու համար որպես արտաքին նշան ծառայում է ներածական բանաձևը, որը բոլոր դեպքերում գրեթե նույնական է. «Տիրոջ խոսքը եղավ ինձ» (Զաք. 7:4, 8, 8:1, 8:18):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Զօրութիւնների Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն զաւրութեանց առ իս՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: