Ա․ Լոպուխի
Եվ Զորությունների Տիրոջ խոսքը հասավ ինձ. (Սինոդական թարգ․) [4]
Քանի որ քահանաները, որոնց պահքի մասին հարցը լուծելու համար դիմել էր պատգամավորությունը, ակնհայտորեն, դժվարանում էին ինքնուրույն պատասխան տալ, ուստի Զաքարիա մարգարեն Տիրոջ անունից պատասխանում է նրանց: Ժողովուրդը ոչ միայն մխիթարության և հավանության կարիք ունի, այլ նաև նա հիմա էլ է իր բարոյական վիճակի նկատմամբ անհոգության մատնվելու հակված։ Համառորեն ժողովրդին պետք է հիշեցնել և՛ իր մեղավորության, և՛ իր նկատմամբ հոգևոր զգոնության անհրաժեշտության մասին: 7:3−րդ համարում առաջադրված հարցադրումը մարգարեին հարմար առիթ է ընձեռում ժողովրդին դիմելու նախ նախատինքներով ու նախազգուշացումներով, իսկ հետո խոստումների ու քաջալերանքի խոսքով: Պահեցողության վերաբերյալ հարցի մասին Մարգարեի պատասխանը կարելի է բաժանել չորսը մասերի. մի մասը մյուսից առանձնացնելու համար որպես արտաքին նշան ծառայում է ներածական բանաձևը, որը բոլոր դեպքերում գրեթե նույնական է. «Տիրոջ խոսքը հասավ ինձ» (Զաք. 7:4, 8; 8:1, 18):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Զօրութիւնների Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն զաւրութեանց առ իս՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: