Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Ես պիտի ասեմ նրանց. «Եթե ձեզ հաճելի է, տվե՛ք Իմ վարձը. իսկ եթե ոչ՝ մի՛ տվեք»։ Եվ նրանք Իմ վարձի դիմաց պիտի կշռեն երեսուն արծաթ»։ (Սինոդական թարգ․) [12]
[Ապստամբ ոչխարներին] «խելքի բերելու» և Իր հանդեպ նրանց իրական վերաբերմունքը բացահայտելու համար բարի Հովիվը կիրառում է վերջին միջոցը: Հովիվն առաջարկում է, որ ոչխարներն արտահայտվեն ու ասեն, թե որքանով են գնահատում Իր գործունեությունը. արդյոք այն արժանի են համարում վարձատրության, թե ոչ։ Եվ Նա հոտի հանդեպ Իր հոգատարության համար իբրև վարձ ստանում է երեսուն արծաթ` ստրուկի գին (Ելք 21:32), որով, ակնհայտորեն, նրանք ցանկանում են ոչ թե հատուցել Հովվին՝ Նրա ջանքերի համար, այլ ծանր վիրավորանք հասցնել:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ես նրանց ասացի.«Եթէ ձեր աչքին հաճելի է թւում, ապա տուէ՛ք իմ վարձը, իսկ եթէ՝ ոչ, ասացէ՛ք»: Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»:
(Արարատ թարգ․) Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։
(Գրաբար) Եւ ասացի ցնոսա, թէ բարւոք թուի յաչս ձեր՝ տուք զվարձս իմ, ապա թէ ոչ՝ զրոյց արարէք։ Եւ կշռեցին զվարձս իմ երեսուն արծաթի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: