Մաղաքիայի մարգարեության մեկնություն 4։6

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները և որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որպեսզի գալով՝ Ես չհարվածեմ երկիրը անեծքով»։ (Սինոդական թարգ․) [6]
   
   Մարգարեի գործունեությունը, որ պիտի հայտնվի Մեսիայի գալուստից առաջ, պիտի կայանա հայրերի սրտերը որդիներին և հակառակը՝ որդիների սրտերը հայրերին դարձնելու մեջ։ Այստեղ ամենից բնականն է ակնարկ տեսնել հետգերության շրջանի հրեաների հին և նոր սերունդների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին։ Ըստ երևույթին, հին սերունդը բացասաբար էր վերաբերվում երիտասարդ սերնդի արարքներին (հնարավոր է՝ հեթանոս կանանց հետ ամուսնություններին, տե՛ս Մաղ․ 2։11), իսկ վերջիններս պնդում էին իրենց հայացքների ճշմարիտ լինելը։ Դրա հետևանքով հրեական համայնքը տկարանում էր և կորցնում իր զորությունը։ Այդ պատճառով Աստված հրեաներին հաշտության և միաբանության կոչ է անում կամ կոչ պիտի անի եկող մարգարեի միջոցով։ Մաղաքիայի մարգարեությունը (3։1−8, 17-18 և 4։5-6) ընթերցվում է սուրբ Հովհաննես Կարապետի տոներին, որտեղից էլ պարզ է դառնում, որ ուղղափառ Եկեղեցին այստեղ մարգարեական կանխասացություն է տեսնում Հովհաննես Մկրտչի գործունեության վերաբերյալ։

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները»:
(Արարատ թարգ.) Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով»։
(Գրաբար) Յիշեցէք զաւրէնսն Մովսիսի ծառայի իմոյ որպէս պատուիրեցի նմա ի Քորէբ՝ զամենայն զհրամանս եւ զիրաւունս։