Ա. Լոպուխին
2-3․ Եվ անապատում Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ: [2] Եվ Իսրայելի որդիները ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, որտեղ նստում էինք մսով լի կաթսաների առաջ և կուշտ հաց էինք ուտում: Արդարև, դուք մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»: (Սինոդական թարգ․)
Տրտունջն ուղղված է երկու եղբայրների՝ նրանց աստվածային դեսպանորդության դեմ՝ «մեզ անապատ բերեցին» (հմմտ. Ելք 3:10), և դրա հետ մեկտեղ նաև Բարձյալի՛ դեմ, Որը կանչել էր Մովսեսին ու Ահարոնին: Քմահաճույքից բացի (Սաղմ. 77:18; 105:14)՝ տրտունջի համար հիմք էր հանդիսանում սովամահ լինելու վախը, որն ավելի տանջալի կլիներ, քան եգիպտացիների պատուհասների պատճառով վրա հասնող մահը՝ լիարժեք նյութական բավարարվածության պայմաններում. «Մսով լի կաթսանների մոտ էին նստում» (հմմտ. Թվ. 11:4–5):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսէսից ու Ահարոնից:
(Արարատ թարգ․) Եվ անապատում Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ:
(Գրաբար) Տրտնջեաց ամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի զՄովսիսէ եւ զԱհարոնէ յանապատի անտ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: