Ա․ Լոպուխին
Ի՞նչ եք մտածում ընդդեմ Տիրոջ։ Նա կվերջացնի կոտորածը, և աղետն այլևս չի կրկնվի։ (Սինոդական թարգ․)[9]
9−րդ համարում, մարգարեն, արդեն ասորեստանցիներին դիմելով, հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունեն Տեր Աստծու զորության մասին։ Ակնհայտորեն, մարգարեն նկատի ունի այն պարագան, երբ ասորեստանցիները, տարվելով իրենց հաղթանակներով և մոռանալով, որ իրենք ոչ այլ ինչ են, քան Աստծո պատժող ձեռքի պարզ գործիք (Ելք 10։15), ի դեմս Սենեքերիմի՝ համարձակվեցին ծաղրել Երուսաղեմը և Տեր Աստծու զորությունը (Դ Թագ․ 18։29−35, Ելք 36։18−20)։ Այնուհետև, համարի երկրորդ հատվածում մարգարեն կրկին դիմում է հրեաներին և մխիթարում նրանց, որ աղետները, որոնք իրենց երկրին պատճառվել են Սենեքերիմի գլխավորած ասորական բանակի ներխուժման հետևանքով (Դ Թագ․ 19, Ես․ 37), այլևս չեն կրկնվի՝ հաշվի առնելով Ասորեստանին սպասվող վերջնական կործանումը (համարներ 11, 12)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:
(Արարատ թարգ․) Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։
(Գրաբար) Զինչ խորհիք զՏեառնէ, կատարած ինքն արասցէ. եւ ոչ խնդրեսցէ կրկին զնոյն վրէժխնդրութիւն ի նեղութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: