Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Ի՞նչ եք խորհում Տիրոջ դեմ։ Նա կիրականացնի կործանումը, և աղետն այլևս չի կրկնվի»։ (Սինոդական թարգ․)[9]
9−րդ համարում մարգարեն, արդեն ասորեստանցիներին դիմելով, հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունեն նրանք Տեր Աստծու զորության մասին։ Ակնհայտորեն, մարգարեն նկատի ունի այն պարագան, երբ ասորեստանցիները, տարվելով իրենց հաղթանակներով և մոռանալով, որ իրենք ընդամենը Աստծու պատժող ձեռքի պարզ գործիք են (Ելք 10։15), ի դեմս Սենեքերիմի՝ համարձակվեցին ծաղրել Երուսաղեմը և Տեր Աստծու զորությունը (Դ Թագ․ 18։29−35, Ես. 36։18−20)։ Այնուհետև, համարի երկրորդ հատվածում մարգարեն կրկին դիմում է հրեաներին և մխիթարում նրանց, որ աղետները, որոնք իրենց երկրին պատճառվել են Սենեքերիմի գլխավորած ասորական բանակի ներխուժմամբ (Դ Թագ․ 19, Ես. 37), այլևս չեն կրկնվի՝ հաշվի առնելով Ասորեստանին սպասվող վերջնական կործանումը (11-12-րդ համարներ)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:
(Արարատ թարգ․) Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։
(Գրաբար) Զինչ խորհիք զՏեառնէ, կատարած ինքն արասցէ. եւ ոչ խնդրեսցէ կրկին զնոյն վրէժխնդրութիւն ի նեղութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: