Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ Անամայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինուի:
Այսինքն՝ Անամայելի աշտարակից: Այստեղ մարգարեն ցանկանում է խոսել քաղաքի չափերի մասին, և ասում է, որ այն ավելի մեծ կլինի, քան նախկինում էր: Անամայելը եղել է զորահրամանատարներից մեկը:
Ա. Լոպուխին
38-40. «Ահա, գալիս են օրեր, - ասում է Տերը, - երբ քաղաքը պիտի կառուցվի Տիրոջ փառքի համար՝ Անամեյիլի աշտարակից մինչև անկյան դարպասը»։ [38] «Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարիբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ»։ «Եվ դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հեղեղատը, մինչև ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, պիտի լինեն Տիրոջ սրբավայրը. այն չի քանդվելու և չի կործանվելու դարեդար»։ (Սինոդական թարգմ.)
«Ահա՛, օրերը կգան»: Որոշ մեկնաբաններ (Dachsel, Die Propheten և այլք) Երուսաղեմի և հրեական պետության վերականգնման մասին այս մարգարեությունը վերագրում են այն ժամանակներին, որում ապրում ենք մենք, այսինքն՝ 19–րդ դարավերջին և 20–րդ դարասկզբին, երբ հրեաները պետք է որպես ժողովուրդ մտնեն Քրիստոսի եկեղեցի և կրկին հաստատվեն Պաղեստինում: Նման կարծիքները, որոնք նրանց հեղինակները փորձում են հիմնել Հայտնության ժամանակագրական տվյալների վրա (օրինակ ՝ 2–րդ գլխի 11–րդ համարի վրա), հերքվում է հենց իրականության կողմից, և, անկասկած, Իսրայելի հետ ուխտի երկարաձգումը մեզանից շատ հեռու ապագայի հարց է ... «Անամայելի աշտարակ»–ը (եբրայերեն` Հանանլա) կանգնած էր քաղաքի պարսպի հյուսիսարևելյան անկյունում (Զաք. 14:10, Նեեմի. 3:1), իսկ ածխի դարպասը քաղաքի հյուսիս–արևմուտքում էր (Դ Թագավ. 24:18; Բ Մնաց. 26:9): Նախ` այս կերպ մարգարեն նշում է քաղաքի հյուսիսային կողմը:
Երուսաղեմի վերականգնումը
Հրեական կյանքի կենտրոն Երուսաղեմը կվերականգնվի իր նախնական տեսքով և չափով (Զաք. 14:10): Երուսաղեմի հարավային և արևելյան ծայրամասերում գտնվող այն վայրերը, որոնք մինչ այժմ անմաքուր և աղբի կուտակման տեղ էին համարվում, կրկին սրբագործվելու են: Մարդիկ նույնիսկ կմոռանան այդ վայրերում ժամանակին կատարված գարշելի բաների մասին: Կարիք չկա վախենալու, որ քաղաքի դեմ կրկին կբորբոքվի Աստծո բարկությունը, և որ նրա պատերն ու աշտարակները ավերման կմատնվեն:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27
---------------------------------
[38] (Էջմիածին թարգմ.) Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ Անամայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինուի:
(Արարատ թարգմ.) «Ահա գալիս են օրերը,- ասում է Տերը,- երբ քաղաքը Անանայելի աշտարակից մինչև Անկյան դարպասը պիտի կառուցվի Տիրոջ համար։
(Գրաբար) Ահա աւուրք գան ասէ Տէր. եւ շինեսցի քաղաք Տեառն յաշտարակէ անտի անամայելի եւ մինչեւ ի դուռն անկեանն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: