Երեմիայի մարգարեության մեկնություն 42:10

Ա. Լոպուխին

«Եթե մնաք այս երկրում, ապա Ես պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև Ես ցավում եմ այն չարիքի համար, որ արեցի ձեզ»։(Սինոդական թարգմ.) [10]
     
     Այստեղ մենք հանդիպում ենք, այսպես կոչված, անթրոպոմորֆիզմի–մարդակերպության մի օրինակի: Մարդու նման Աստված զղջում է հրեաների հանդեպ  արած ամեն ինչի համար: Սա հենց այն իմաստն ունի, որ ըստ մարդկանց գործերի Աստծո արդարությամբ կայացված որոշումները փոփոխվում են: Հրեաներին պատժելով՝ Աստված արդարացի կերպով վարվեց, բայց նրանց հանդեպ Նրա սերն արդեն իսկ փորձում է բուժել նրանց հասցված վերքերը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 42:7
--------------------------

[10](Էջմիածին թարգմ.) «Եթէ մնաք այս երկրում, ձեզ կը շէնացնեմ եւ ոչ թէ կը քանդեմ, ձեզ կը տնկեմ եւ ոչ թէ արմատախիլ կ՚անեմ, որովհետեւ մեղմացել եմ այն չարութիւնից, որ ասացի, թէ ձեր նկատմամբ պիտի անեմ:
(Արարատ թարգմ.) Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։
(Գրաբար) Եթէ նստելով նստիցիք յերկրիս յայսմիկ, շինեցից զձեզ՝ եւ ոչ քակեցից. տնկեցից զձեզ՝ եւ ոչ խլեցից. զի մեղմացեալ եմ ի չարեաց զոր ասացի առնել ձեզ։