Ա. Լոպուխին
«Ուստի Ես պիտի դատեմ ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ, - ասում է Տեր Աստված, - ապաշխարե՛ք և հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից, որպեսզի ամբարշտությունը ձեզ համար գայթակղություն չդառնա»։ [30] (Սինոդական թարգ․)
Այստեղ ներկայացվում է ամփոփիչ հորդորը, որը սերտորեն կապված է 29-րդ համարում և, առհասարակ, ամբողջ գլխում արտահայտված մտքի հետ. եթե փոխհատուցման ակնհայտ անհավասարությունը պայմանավորված է ոչ թե Աստծո «սխալով», այլ մարդկային վարքի անհամապատասխանությամբ, ապա ուրեմն թող յուրաքանչյուր ոք հասկանա, որ իր ճակատագիրը կախված է իրենից:
«Պիտի դատեմ» - գլխավորաբար՝ Հրեաստանին սպասվող գալիք արհավիրքի ժամանակ։
«Որպեսզի ամբարշտությունը ձեզ համար գայթակղություն չդառնա» - սլավոներենում՝ «տանջանք չդառնա»։ Այստեղ խոսքը կործանման մասին է։ Ասել է թե՝ «Եթե դարձի գաք, ապա ձեր բոլոր նախկին մեղքերը անկարող կլինեն ձեզ ոչնչացնելու»։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, - ասում է Ամենակալ Տէրը: - Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից, եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի:
(Արարատ թարգ․) Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։
(Գրաբար) Վասն այսորիկ զիւրաքանչիւրոք ըստ իւրում ճանապարհի դատեցայց տունդ Իսրայէլի. ասէ Ադովնայի Տէր։ Դարձա՛յք և դարձարուք յամենայն ամպարշտութեանց ձերոց. և ո՛չ լինիցի ձեզ ‘ի տանջանս անիրաւութեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: