Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։39

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:32

   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում:
   
   Բայց տե՛ս, թե Նա ինչպես է գործողությունը համատեղում ուսուցման հետ. Նա քարոզում է, իսկ հետո դևեր է հանում: Նույկ կերպ էլ դու ուսուցանի՛ր և միաժամանակ նաև գործե՛ր արա, որպեսզի խոսքդ զուր չլինի: Հակառակ դեպքում, եթե Քրիստոս միաժամանակ նաև հրաշքներ չգործեր, ​​ապա Նրա խոսքին չէին հավատա:
   

Ա. Լոպուխին

Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։ (Սինոդական թարգ․)[39]
   
   Այսպիսով՝ Քրիստոս չվերադարձավ Կափառնայում, այլ ավետարանը քարոզեց այլ տեղերում գտնվող սինագոգներում (ժողովարան) և դևեր հանեց: Ըստ երևույթին, նրան ուղեկցում էին վերոհիշյալ չորս աշակերտները: Դևեր հանելու մասին Մարկոսը հիշում է, իհարկե, առանց այլ հիվանդների բժշկության մասին հաղորդելու։ Ավետարանիչն այդպես է վարվում, քանի որ այս գործը նրան ամենադժվարն է թվում, քանզի այստեղ անհրաժեշտ էր ուղղակի պայքարի մեջ մտնել չարի ոգիների հետ։ Մինչդեռ, երբ Տերը սովորական հիվանդ մարդկանց էր բուժում, Նա ուղղակիորեն չէր հարվածում Սատանային, այլ միայն հարվածում էր որպես սկզբնական մեղքի առաջացման համար մեղավորի, քանզի մարդկության մեջ հենց այդ մեղքն է առաջ բերել բոլոր տեսակի հիվանդությունները:
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում:
(Արարատ թարգ․) Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։
(Գրաբար) Քարոզէ՛ր ի ժողովուրդս նոցա ընդ ամենայն գալիլեացիս, եւ դե՛ւս հանէր: