Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»:
Նա միայն չասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր», այլ նաև ձեռքը մեկնեց ու դիպավ նրան: Սա հատուկ ուշադրության է արժանի. ինչո՞ւ Նա կամքի և խոսքի մաքրությանը ավելացրեց նաև ձեռքով դիպչելը: Ինձ թվում է՝ ոչ մի այլ պատճառ չկա, քան մեզ այս ճանապարհով ցույց տալը, որ Նա ոչ թե օրենքի տակ է, այլ դրանից վեր, և «Ամեն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ» (Տիտոս. 1:15): Որպեսզի մենք իմանանք, որ Նա ոչ թե որպես ծառա է բուժում, այլ որպես Աստված, և որպես Տեր՝ նաև դիպչում է: Քանի որ ոչ թե Նրա ձեռքը բորոտությունից ախտահարվեց, այլ բորոտի մարմինը մաքրվեց նրա սուրբ ձեռքից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:40
Ֆեոֆիլակտ Բուլղարացի
41-42․ Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց:
Քրիստոսը դիպչում է նրան որպես այն բանի նշան, որ ոչինչ անմաքուր չէ: Օրենքն արգելում էր դիպչել բորոտին, քանի որ նա անմաքուր էր համարվում: Սակայն Փրկիչը, ցանկանալով ցույց տալ, որ ըստ էության ոչ մի անմաքուր բան չկա, որ Օրենքի պահանջները պետք է վերացվեն, և որ նրանք ուժ ունեն միայն մարդկանց համար, դիպչում է բորոտին: Մինչդեռ Եղիսեն այնքան էր վախենում Օրենքից, որ չէր ցանկանում տեսնել բժշկություն խնդրող բորոտ Նեեմանին (Դ Թագ. 5:10):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: