Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է»։
«Ահա, - ասում է Սուրբ Գիրքը, - Ես ձեզ մոտ կուղարկեմ Եղիա մարգարեին… և նա հայրերի սիրտը կդարձնի դեպի որդիները» (հմմտ․ Մաղ. 4:5-6)։
Այսպիսով, եթե ուշադիր լսեք, կճանաչեք, որ նա՛ իսկ է Եղիան, քանի որ Սուրբ Գիրքն է վկայում այդ մասին. «Ահա Ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին Քո առջևից» (Մատթ. 11:10, Մաղ. 3:1)։
Փրկիչը զուր չի ասում՝ «Եվ եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է» (Մատթ. 11:14), այլ դա անում է, որպեսզի ցույց տա, որ Ինքը նրանց չի հարկադրում։ «Ես ձեզ չեմ ստիպում․․․», - ասում է։ Այս խոսքերով Քրիստոս ասես պահանջում է նրանցից ինքնուրույն և ուշադիր դատողություն անել և ցույց է տալիս, որ Հովհաննեսը Եղիան է, և Եղիան՝ Հովհաննեսը. երկուսն էլ նույն ծառայությունն են մատուցել, երկուսն էլ Նախակարապետներ են եղել։
Ահա թե ինչու Հիսուս չի ասում պարզապես՝ «սա Եղիան է», այլ՝ «եթե ուզում եք ընդունել, նա՛ է», այսինքն՝ եթե ուշադրությամբ զննեք կատարված իրադարձությունները։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է:
Եվ եթե կամենում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է:
Ի՞նչ է «եթե կամենում եք»-ը: Նշանակում է, որ բռնի և հարկադիր օրենքը հարամնա չէ, մանավանդ որ նաև վարձատրելի չէ, իսկ կամովին ընդունվածը հաստատուն է, ինչպես նաև վարձատրելի: Այլև եթե հեռացնեք նախանձը, որ մտքի կուրություն է, և քննելով ուշադրություն դարձնեք կատարված գործերին՝ [կտեսնեք], որ նա է Եղիան, քանի որ երկուսն էլ նույն սպասավորությունն ընդունեցին և կարապետ դարձան Տիրոջ գալստյանը. ինչպես [Եղիան] երկրորդ [գալստյան կարապետն է լինելու] (Մաղ. 4:5), այդպես էլ սա առաջինինը [եղավ]: Սա երևում է հագուստից ու բնակության վայրից, որովհետև ինչպես որ [Եղիան] էր Քոռաթի հեղեղատում [բնակվում] (Գ Թագ. 17:5), այդպես էլ սա՝ անապատում, և ինչպես որ նա էր կաշվե հագուստով, այդպես էլ՝ սա: Ուստի գործով ու կյանքով նրանց նույնը լինելու պատճառով [Տերը] նու)յնացրեց նրանց: Եվ թող ոչ ոք, աշխարհիկ [մտածողներին] հետևելով, չասի, թե հոգիների տեղափոխություն է կատարվել, իբր Հովհաննեսը Թեզբացի Եղիայի հոգին ուներ. Եկեղեցին սա չի ընդունում. այլ այն Սուրբ Հոգով, որ ուներ Եղիան՝ այդ նույն շնորհի Հոգով, նաև [Հովհաննեսն] էր անապատում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եվ եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է:
Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:13
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: