Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Այդուամենայնիվ, Փրկիչը այդքանով ևս չբավականացավ, այլ, կամենալով ցույց տալ, որ պետք է ուշադիր լինել «նա՛ է Եղիան, որ գալու է» խոսքերին, ավելացրեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. 11:15)։
Հիսուս այդքան դժվար հասկանալի մտքեր առաջադրեց՝ հենց որպեսզի հրեաների մեջ հարցեր տալու ցանկություն արթնացնի։ Իսկ եթե նույնիսկ սա էլ նրանց քնից չարթնացրեց, ապա առավել ևս չէին արթնանա Փրկչի պարզ և դյուրությամբ հասկանալի խոսքերից։ Ոչ ոք չի կարող ասել, թե հրեաների չէին համարձակվում հարցնել Հիսուսին կամ վախենում էին մոտենալ Նրան։ Եթե փորձում էին էլ Փրկչին՝ Նրան հարցադրումներ ուղղելով աննշան բաների մասին, նույնիսկ այդժամ, չնայած Փրկիչը հազար անգամ փակում էր նրանց բերանը, այնուամենայնիվ չէին հեռանում Նրանից, ապա ուրեմն ինչո՞ւ չէին հարցնի կարևո՛ր բաների մասին, եթե, իհարկե, իսկապես ցանկանային իմանալ․․․
Եթե հարցնում էին օրենքին վերաբերող հարցերի մասին, ինչպես, օրինակ, «ո՞րն է առաջին պատվիրանը», և նման այլ բաներ (այն դեպքում, որ այդպիսի բաների մասին հարցնելու ոչ մի կարիք էլ չկար), ապա ինչպե՞ս բացատրություն չպահանջեցին Քրիստոսի խոսքերին, երբ Նա պատրաստ էր պատասխանել, մանավանդ երբ Ինքն էր նրանց դեպի այդ հարցադրումները տրամադրում և խթանում։ Իրոք որ, «ուժ գործադրողներն են հափշտակում այն» խոսքերով Փրկիչը հրեաների մեջ հարցեր տալու ցանկությունն է փորձում արթնացնել։ Եվ այդ նույնն է անում նաև «Ով լսելու ականջ ունի, թող լսի» խոսքերով։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ով լսելու ականջ ունի, թող լսի:
Ով լսելու ականջ ունի, թող լսի:
Ցույց է տալիս, որ իմաստության կարիք կա՝ հասկանալու, թե ինչպես է եկած Եղիան նման նրան, ով գալու է՝ ըստ մարգարեի (Մաղ. 4։5): Նաև ով չի հասկանում և կարոտ է լսելու և ուսման, [ասում է Տերը], թող հարցնի ու լսի «ինչպես»-ի [պատասխանը] և սովորի Հովհաննեսի մասին, ում «Եղիա» կոչեցի: Բայց նրանք ոչ թե չհամարձակվեցին հարցնել (այն դեպքում, որ բազմաթիվ անօգուտ բաներ էին հարցնում), այլ չհարցրին, որովհետև չկամեցան սովորել, այլ մնացին կարծրասիրտ, ինչպես ասում է [Տերը].
Ստեփանոս Սյունեցի (†735)
Ով լսելու ականջ ունի, թող լսի։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:13
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ով լսելու ականջ ունի, թող լսի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: