Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց ձեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան քեզ համար»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:23
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:
Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմի երկրի համար ավելի դյուրին կլինի Դատաստանի օրը, քան ձեզ»:
Պատիժը հետաձգելով այդ [Օրվան]՝ ապաշխարության է հրավիրում, իսկ եթե չեն կամենում [ապաշխարել], ասում է՝ ձեզանից առաջ եղած կուրացածների և բարի գործերից ամուլների տանջանքը Դատաստանի օրն ավելի թեթև կլինի, որովհետև նրանք [Տիրոջ] ծառաներին ընդունելով չարհամարհեցին, իսկ սրանք Տիրոջը ոչ միայն չընդունեցին, այլև սպանել հանդգնեցին: Այս մասին ավելի առաջ առավել ընդարձակ է խոսվել: Բայց խրատվենք նաև մենք, որովհետև ոչ միայն անհավատների, այլև մեզ համար է պատրաստված նույն տանջանքը, եթե [հյուրերին ընդունող և եկվորին օթևան տվող] չլինենք, երբ այցելեն մեզ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: