Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եկե՛ք Ինձ մոտ, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ»։
Այնուհետև, Իր քարոզությամբ ունկնդիրների մեջ Իր հանդեպ սեր արթնացնելով և Իր անասելի զորությունն ի ցույց դնելով՝ Հիսուս նրանց կանչում է Իր մոտ՝ ասելով. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11:28)։
Ոչ թե մեկդ կամ մյուսդ եկեք, այլ եկե՛ք բոլորդ՝ հոգսերի, ցավերի և մեղքերի մեջ գտնվողներդ։ Եկե՛ք ոչ թե այն բանի համար, որ Ես ձեզ խոշտանգումների ենթարկեմ, այլ որպեսզի ներեմ ձեր մեղքերը։ Եկե՛ք ոչ թե այն պատճառով, որ Ես ձեզանից փառքի արժանանալու կարիք ունեմ, այլ քանի որ Ես «կարոտ» եմ (փափագում եմ) ձեր փրկությանը։
«Ես հանգիստ կտամ ձեզ», - ասում է Քրիստոս։ Ոչ թե ասում է՝ «միայն կփրկեմ», այլ, ինչը շատ ավելի կարևոր է, «ձեզ լիակատար ապահովություն կշնորհեմ»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ:
Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածնե՛ր և բեռնավորվածներ, և Ես կհանգստացնեմ ձեզ:
Այս հորդորական խոսքով ոչ թե այս կամ այն անձին է կանչում, այլ ամենքին, հայտնելուց հետո, որ Իր էությունը ճանաչում է Հոր էությունը: Ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, դուք, որ հոգսերից, տրտմություններից ու մեղքերից վշտացած եք, ոչ թե վրեժխնդրության պահանջով, այլ մեղքերի ջնջման, ոչ թե Իմ փառքի լրման, այլ ձեր փրկության կատարման համար», ինչ պատճառով և ասում է. «Ես կհանգստացնեմ ձեզ»: Ինչի՞ց. պարզ է, որ մեղքերի բեռներից, քանի որ մեղքն ասես ծանր ու վայրաքարշ բեռ լինի, որ ճնշում է միտքն ու մարմինը՝ ըստ մարգարեի. «Իմ անօրենությունները որպես ծանր բեռ ծանրացան ինձ վրա» (Սաղմ. 37։5): Մի ուրիշն էլ [մեղքերն] անվանեց «կապարե ծանրություն» և «կապարե չափ»: Սրանցից [ազատելո՛վ] հանգստացրեց [մեզ Տերը]՝ մեր սխալներն Իր վրա վերցնելով և Իր արդարությունը մեզ տալով: Նաև ասում է. «Ոչ միայն կփրկեմ մեղքերից, այլև հանգստյան կարժանացնեմ ձեզ, որ հաստատուն հավատով, հոգնած մարմնով ու ծանրացած հոգով գալիս եք Ինձ մոտ»:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ:
Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ»:
«Բեռներ» ոչ միայն մարմնի ախտերն ու չարչարանքն է անվանում, այլև հոգու հանցանքներն ու անիրավությունները: Հավատացեք ինձ, - ասում է, -և ճանաչեք Հորս՝ Իմ հայտնությամբ: Եվ ես ձեզ կհանգստացնեմ, և կազատեմ բոլոր ախտերից ու չարչարանքներից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:25
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: