Ա. Լոպուխին
Փարավոնն իր մարդկանց պատվիրեց, որ Աբրամին, իր ունեցվածքով, նրա կնոջը, ինչպես նաև Ղովտին ճանապարհ դնեն: [20] (Սինոդական թարգ․)
Փարավոնն իր մարդկանց պատվիրեց… Այսպիսով այդ նոր գայթակղությունից էլ Արդարը լիակատար հաղթանակած դուրս եկավ: Եվ ամենքը, «ովքեր տեսել էին, թե նա ինչպես նախկինում սովից հարկադրված Եգիպտոս գնաց՝ ահուդողով ու վախվորած, իսկ հիմա այնտեղից վերադառնում է այսպիսի փառքով, ունեցվածքով ու հարստությամբ, սրանից ճանաչեցին Աստծո զորության հոգածությունը նրա մասին» (սուրբ Հովհան Ոսկեբերան):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ դնեն:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը պատվիրեց իր մարդկանց, որ ճանապարհեն նրան ու նրա կնոջը իրենց ողջ ունեցվածքով:
(Գրաբար)
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: