Հովհաննես Ծործորեցի
Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»:
Եվ մեկն ասում է Նրան. «Ահա մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնել՝ կամենում են խոսել Քեզ հետ»:
Ինձ թվում է՝ քանի որ հավաքվածները շատ էին և տունը լի էր ամբոխով, այդ պատճառով է, որ մի ու րիշին ուղարկեցին և ոչ թե իրենք կամեցան առանց հրամանի մտնել: Նաև քանի որ հրեաները [Հիսուսին] նախատում էին ու «հյուսնի որդի» կոչում, սրանք եկել կանչում էին, որ նշան [ցույց տար], որպեսզի ժողովրդի անարգանքից իրենց անձն ազատեին: Բայց Նա չուզեց [դա անել] այդ ժամանակ, որպեսզի նրանք չմեծամտանային. եթե եկել էր ամենքին փրկելու, ինչպե՞ս [թույլ կտար], որ Իր [հարազատները] կորստյան մատնվեին:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:46
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: