Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:28

Ստեփանոս Սյունեցի

Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:
   
   «Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Հորդանանի մյուս կողմում, ուր գտնվում էր Հովհաննեսը և մկրտում»:
Բեթաբրիա թարգմանվում է պատրաստության տուն, իսկ Հորդանան՝ նրա ջրերից: Արդ, ով առաքվեց պատրաստել Տիրոջ ճանապարհը, բնակվում է պարարտության տանը, մտահոգված մեր համար երկնքից Բանի իջնելու կապակցությամբ:

   Այս Հորդանանը անցան իսրայելացիները՝ լվացվելով եգիպտացիների նախատինքներից (Հեսու 5:9): Իսկ Եղիան [գետը] անցնելով [երկինք] վերացավ (Դ Թագ. 2:11): Անցավ և Եղիսեն՝ արժանանալով վարդապետական կրկնակի շնորհների (Դ Թագ. 2:15): Սրանում սրբվեց Նեեման ասորին (Դ Թագ. 5:14). և սրանում երևաց Սուրբ Հոգին՝ աղավնակերպ (Հովհ. Ա1:32):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:15