Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:51

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

51-52. «Եվ Հիսուս նրանց հարցրեց. «Այդ բոլորը դուք հասկացա՞ք»։ Նրանք ասացին Նրան. «Այո՛, Տե՛ր»»։ «Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ Երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»»։
   
   Դրանից հետո Տերը, Իր խոսքը սպառնալիքով ավարտելով և նմանատիպ շատ բաներ ավելացնելով (քանի որ Նա հատկապես մտահոգված էր այս թեմայով), հարցնում է առաքյալներին. «Այդ բոլորը դուք հասկացա՞ք»։ Նրանք ասացին Նրան. «Այո՛, Տե՛ր»։ Եվ այսպիսի հասկացողություն ունենալու համար Հիսուս կրկին գովաբանում է նրանց՝ ասելով. «Դրա համար ամեն դպիր, որ Երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում» (52-րդ համար)։ Նմանատիպ խոսք Քրիստոս ասել է նաև մեկ այլ տեղում. «Ես ձեզ համար իմաստուններ և դպիրներ (օրենսգետներ) կուղարկեմ» (հմմտ․ Մատթ․ 23։34

   Տեսնո՞ւմ ես, որ Քրիստոս չի բացառում Հին Կտակարանը, այլ գովաբանում և փառաբանում է՝ այն անվանելով «գանձատուփ»։ Հետևաբար, նրանք, ովքեր անտեղյակ են աստվածային գրություններից, չեն կարող «իմաստուններ» կոչվել. նրանք սեփական ոչինչ չունեն և ոչ էլ ուրիշներից են փոխառում, այլ, քաղցից տանջվելով, իրենք իրենց մասին չեն հոգում։ Սակայն ոչ միայն նրանք, այլև հերետիկոսներն են զրկված այս երանությունից, քանի որ իրենց գանձատուփից չեն հանում ո՛չ հինը, ո՛չ էլ նորը։ Նրանք նույնիսկ հինը չունեն, ուստի և նորը բնականորեն չեն էլ կարող ունենալ։ Նմանապես, նրանք, ովքեր նորը չունեն, չունեն նաև հինը, այլ զրկված են երկուսից էլ, քանի որ նորն ու հինը միացած և կապված են միմյանց։

   «Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ Երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում» - Տեսնո՞ւմ ես տարատեսակ ունեցվածքներ, բայց միայն մեկ իշխանություն։ Ինչպես այնտեղ նույն տերը կարող է ծնունդ տալ և՛ նորին, և՛ հնին, այնպես էլ այստեղ հնարավոր է, որ նույն Աստծուն վերաբերեն և՛ Նոր, և՛ Հին Կտակարանները։ Սա հատկապես ակնհայտ է Աստծու ունեցած հարստությունից ու առատությունից, քանի որ Նա ոչ միայն ստեղծում է նորը, այլև բացահայտում է հնի մեջ առկա առատությունը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր:
   

   Հիսուսն ասաց նրանց. «Հասկացա՞ք այս ամենըե»: Ասացին Նրան. «Այո՛, Տերե»:

   Սրանից առաջ ասել էր. «Ձեզ է տրված գիտենալ արքայության խորհուրդներըե» (Մատթ. 13։11) և թե՝ «Ով լսելու համար ականջ ունի, թող լսի» (Մատթ. 11։15, 13։9), այժմ այս հարցով ստուգում է, թե այն, ինչ ընդունեցին, պահո՞ւմ են մտքում: Պատասխանում են. «Այո՛, Տերե», ուստի գովում է նրանց և ասում.
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր:
   
   «Եվ Հիսուս նրանց ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։
   Հանդիմանելով չէ, որ հարցնում էր, քանզի ճշմարտապես գիտեր, թե իմացան կամ չիմացան, այլ հաստատապես. [հարկավ] այս բոլորը ո՛չ ամբողջությամբ իմացաք:

    

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

51-52. Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:24