Հովհաննես Ծործորեցի
Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:
Եվ այնտեղ շատ հրաշքներ չգործեց նրանց անհավատության պատճառով:
Ոչ թե Իր անզորությունից [չգործեց հրաշքներ], այլ նրանց չարության ու անհավատության պատճառով: Իսկ անհավատություն է կոչում այն, որ հրաշքներով չէին հավատալու Նրան, ինչ պատճառով էլ հրաշքներ չգործեց, և ոչ թե նրանց անհավատ լինելը, որովհետև հրաշքներն անհավատների համար են:
Բայց ի՞նչ է [նշանակում] «այնտեղ շատ հրաշքներ չգործեց» [խոսքը]. նշանակում է, որ սակավաթիվ [հրաշքներ] գործե՛ց: Նախ՝ շատ չգործեց, որովհետև ոչ թե Իր մեծարման մասին էր մտածում, այլ նրանց օգտի, որպեսզի է՛լ ավելի չմեծացներ նրանց տանջանքը 770. և սակավաթիվ հրաշքներ, [այնուամենայնիվ], գործեց, որպեսզի չասեին թե՝ «Թշնամություն ցուցաբերեց եղբայրների ու ազգականների հանդեպ, այդ պատճառով էլ չհավատացինք»: Եվ երկրորդ՝ գործեց և դադար տվեց, որպեսզի մեկով Իր զորությունը գործածեր, իսկ մյուսով նրանց խստորեն դատապարտեր:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: