Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:14

Հովհաննես Ծործորեցի

Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին:
   
Երբ ելավ, շատ ժողովուրդ տեսավ, գթաց նրան և բժշկեց նրա մեջ եղած հիվանդներին:
Այսինքն՝ նավից [ելավ], որովհետև ժողովուրդը ցամաքային [ճանապարհով] Նրանից առաջ էր տեղ հասել, ուստի Իր բնական բարությամբ գթաց [նրան]: Թեպետ նրանց հպատակության ու սիրո եռանդը մեծ էր, սակայն Նրա երախտիքը գերազանցում էր ամենքի [սիրուն]: Ուստի այսպիսի բժշկության պատճառ է ցույց տալիս գութը՝ բժշկելով շատերին և հավատ չպահանջելով, որովհետև քաղաքները թողնելն ու Նրա հետևից գնալը նրանց հավատի նշան էր: Հետևաբար, «բժշկեց,- ասում է [ավետարանիչը],- նրանց մեջ եղած հիվանդներին»՝ խոսքով ու գործով՝ համաձայն նրանց մտքի տգիտության և մարմնի տկարության:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:13