Հովհաննես Ծործորեցի
Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին:
 Ամենքը կերան ու հագեցան և հավաքեցին տասներկու լիքը կողով կտորտանքներ:
 Նրանց որովայնն այնքան չէր տանում, որքան կար նրանց շալակներին. նրանց որովայնը չափավոր տարողություն ուներ, իսկ նրանց շալակներն անչափ [քանակություն] էին բարձել: Այդ հացն ավելի համեղ էր, քան անապատի մանանան 801, ուստի կուշտ կերան և նույնիսկ [մնացորդներ] հավաքեցին: Իսկ մանանան, որ ամեն այգաբացի [թափվում էր երկնքից] և անապական էր, որքան երկար էր մնում, այնքան քաղցրանում էր: Մնացած կտորտանքներով էլ տասներկու կողով լցրին, որովհետև Արվեստագետը կշռեց հինգ հազար հոգու քաղցը, և հաղթեցին նրան թվով տասներկու կողովները: Բոլոր արվեստագետների դեպքում հաճախորդների ցանկությունն ավելի է լինում, քան արվեստագետների կարողությունը, և արվեստագետները չեն կարողանում նրանց ցանկությունները բավարարել: Բայց Աստծո արարչությունը գերազանցում է կարիքավորների ցանկությունը՝ ինչպես ամենուր, այդպես էլ՝ այստեղ:
 Նաև՝ մնացորդների տասներկու կողով ավելացավ, որպեսզի Հուդան ևս [մյուս առաքյալների] հետ կրեր: Այլև սա նույնպես [ապացուցում էր] հրաշքի ճշմարիտ լինելը, որպեսզի թվացյալ չկարծեին. երբ մեկ կամ երկու օր մնացած կտորտանքները պահեին, կհավատային, որ դա ընդունայն տեսիլք չէր եղել: Իսկ կողովների մասին ոմանք ասում են, թե [դրանցով] պաշար էին բարձել, ուրիշներ էլ՝ թե դրանցով հիվանդներին էին բերել, [վերջիններս] առողջացան, և [կողովներով] բարձեցին հացի մնացորդները:
 Սա խորհրդանշում է [մարդկային] մարմնի կառուցվածքը, որ բաղկացած է տասներկու անդամներից 802, որոնցով [մարդը] ստանձնում է առաքինության գործերը, բայց ո՛չ ամբողջովին, որովհետև հոգու կարողությունն է գործում կատարյալը, իսկ [մարմինը] հոգու գործողության մնացորդներն է [կրում], ինչպես նաև հաղորդվում կենդանարար Հացին:
Մաղաքիա արք. Օրմանյան
Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:15
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: