Հովհաննես Ծործորեցի
Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»:
 Տեսնելով սաստիկ քամին՝ վախեցավ:
 Մեծին հաղթեց, որ քայլեց [ջրերի] վրայով, իսկ քամուց վախեցավ: Որովհետև այդպիսին է մեր մարդկային բնությունը. շատ անգամ մեծամեծ առաքինություններ է գործում, իսկ փոքր բաներից խեղճանում է, ինչպես Եղիան [վախեցավ] Հեզաբելից 809, Մովսեսը՝ եգիպտացուց 810, և Դավիթը [հաղթվեց] Բերսաբեեից 811: Այդպես էլ Պետրոսը, երբ ալեկոծություն էր, իջավ [ջրերի վրա], իսկ քամու սաստկությանը չդիմացավ, այն էլ, երբ Քրիստոսը մոտ էր: Սրանից սովորում ենք, որ օգուտ չկա Քրիստոսին մոտ լինելուց, եթե մոտ լինելը հավատով չէ: [Սա պատահեց] նաև, որպեսզի տարբերություն լիներ Ուսուցչի և աշակերտի միջև և աշակերտները մխիթարվեին, որովհետև եթե այն երկուսի վրա բարկացան 812, որքան ավելի այստեղ [Պետրոսի վրա կբարկանային] (քանի որ դեռ Հոգին չէին առել):
 Երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»:
 Քանի որ արդեն փորձով գիտեր Նրա զորությունը, որ լռեցրեց ալեկոծությունը 813, ուստի իջավ [ջրի վրա], և երբ սկսեց ընկղմվել, աղաղակ բարձրացրեց թե՝ փրկի՛ր այս ընկղմումից: Բայց այս առաքյալին գովեստի է [արժանացնում] այն, որ նա փորձության սկզբո՛ւմ դիմեց [Հիսուսին]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: